<< ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔՆԵՐ ԵՎ ՍՊՈՐՏ >>

14:37 - 09 Նոյ, 2022

Լոզանում տեղի է ունեցել  << Խելացի քաղաքներ և սպորտ >>   թեմայով համաժողով: Միջոցառման  նպատակն է աշխարհի ավելի  շատ քաղաքներ դարձնել մարզական, որպեսզի սպորտը հասանելի լինի ամենուրեք:

Քաղաքների համար կենսական նշանակություն ունի  թաղամասերում   և քաղաքային կենտրոններում մարզահամալիրների ստեղծումը,  որպեսզի երեխաները  վաղ տարիքից անմիջականորեն շփվեն  սպորտի հետ:

2014թ. անցկացվող միջոցառումը համախմբում է օլիմպիական խաղերի նախկին ու ապագա հյուրընկալողներին և թիրախավորում է աշխարհի քաղաքների և տարածաշրջանների ներկայացուցիչներին:

Բացման խոսքով հանդես եկած միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախն ընդգծել է, որ սպորտը անչափ կարևոր է  առողջ հասարակություն կառուցելու համար: ՄՕԿ-ը համոզված է, որ  աշխարհն ավելի լավը կարող է դառնալ  սպորտի միջոցով: Այդ  առաքելությունը երբեք ավելի արդիական  ու հրատապ չի եղել: Այս ամենը համահունչ է ՄՕԿ –ի  << Օլիմպիական օրակարգ  2020+5 >>  ռազմավարական ծրագրի  ճանապարհային քարտեզին:

Մինչ  Փարիզի ամառային խաղերը երկու տարուց էլ քիչ ժամանակ է մնացել և կազմակերպիչները իրենց աշխատանքում ցույց  են տալիս,  թե ինչպես կարելի է խրախուսել  ֆիզիկական ակտիվությունը: 

Ֆրանսիայի մայրաքաղաքը և երկրի  կրթության նախարարությունը տարրական դպրոցներում ներդրել են ամենօրյա 30 րոպեանոց վարժությունների ծրագիր:  Արդեն  դպրոցների մեկ երրորդը մասնակցում է ծրագրին: Դա ցույց է տալիս,  որ  << Փարիզ – 2024 >> -ի  խաղերին ընդառաջ արդեն երևում է օլիմպիական ժառանգությունը:  

Այլ նորություններ